Ռուսաստանի իշխանությունները մտադիր են վերանայել միգրանտների մուտք ու ելքի ժամկետային սահմանափակումները. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ միգրացիոն ծառայությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ ՌԴ իշխանությունները մտադիր են վերանայել օտարերկրյա քաղաքացիների համար ՌԴ մուտք ու ելքի ժամկետային սահմանափակումները:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ օրենք ընդունվեց, ըստ որի՝ ՌԴ-ում օտարերկրացիները կարող են 180 օրվա ընթացքում 90 օր մնալ:
«Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան Ֆեդերալ միգրացիոն ծառայության տնօրենի տեղակալ Մ. Նիկոլաևսկայան տեղեկացրել է, որ արդեն ՌԴ պետդումա է ներկայացվել միգրացիոն խնդիրների վերաբերյալ օրենսդրական առաջարկների փաթեթ, որոնցով ցանկանում են դյուրացնել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար դիմումների քննարկման ու որոշման կարգը:
Բացի այդ, նոր նախագծերով ցանկանում են ղեկավարել ու պարզեցնել նաև աշխատանքի նպատակով միգրանտների մուտքուելքի կանոնները:»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։