211652_close_icon
views-count610 դիտում article-date 21:24 27-11-2026

Թուրքիան մինչև 2032 թ. կշարունակի իրանական գազի ներկրումը

Թուրքիան Իրանի հետ բնական գազի մատակարարման պայմանագրի ժամկետը երկարաձգել է մինչև 2032 թվականը։ Այդ որոշումը կայացվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման ուժեղացման պայմաններումմ գրում է Ermenihaber-ը։

Թուրքական պետական «BOTAŞ» ընկերությունն ու Իրանի ազգային գազային ընկերությունը պայմանավորվել են երկարաձգել գազի մատակարարման համաձայնագիրը, որի նախորդ ժամկետը լրացել էր հուլիսին։

Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման մարմնի տվյալներով՝ վերջին տարիներին Անկարան աստիճանաբար դիվերսիֆիկացրել է գազի մատակարարման աղբյուրները։ Եթե մեկ տասնամյակ առաջ Իրանը Թուրքիայի գազի երկրորդ խոշոր մատակարարն էր, ապա անցյալ տարի այն զբաղեցրել է չորրորդ տեղը։

Չնայած բնական գազի զգալի պաշարներին՝ Իրանում արդյունահանվող գազի մեծ մասն ուղղվում է ներքին սպառմանը։ Արտահանվող ծավալները հիմնականում մատակարարվում են Թուրքիա և Իրաք։

 

Նմանատիպ նյութեր