1824 դիտում
13:51 08-09-2020
Գերմանիայում հոկտեմբերին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կներկայացվի
Գերմանիայում կանցկացվեն BioNTech ընկերության և դրա ամերիկյան գործընկեր Pfizer դեղագործական արտադրողի կողմից մշակված SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, գրում է [url=https://korrespondent.net/world/4271687-v-hermanyy-anonsyrovaly-vypusk-vaktsyny-ot-koronavyrusa-v-oktiabre?fbclid=IwAR2CvZZUATJv0pgCsno1qMy63nnjsRr3HBnEbhTTnwm1pBbSos5b25f7Uls]korrespondent.net[/url]-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտն արդեն հավանություն է տվել պատվաստանյութի՝ այսպես կոչված երկրորդ և երրորդ փուլի համապատասխան փորձարկումներին։
Նշվում է, որ Գերմանիայում անցկացվող փորձարկումները հուլիսին մեկնարկած միջազգային հետազոտությունների մաս են ազմում։ Նախատեսվում է, որ փորձարկումներին մասնակցելու է մինչև 30 000 կամավոր, որոնք պատվաստանյութ կամ պլացեբո են ստանալու։ Ներկայում պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին աշխարհի 120 հետազոտական կենտրոններում արդեն 25 000 կամավոր է մասնակցել։
«Փորձարկումների մեծամասշտաբ, վերահսկվող երրորդ փուլի անցկացումը կարևոր պայման է պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը վերջնականապես հաստատելու համար»,- ընդգծել է BioNTech ընկերության համահիմնադիր Ուգուր Սահինը։
Նշվում է, որ եթե փորձարկումները հաջող ընթանան, ապա երկու ընկերությունն էլ հոկտեմբերին դիմում կներկայացնեն պատվաստանյութը շուկա հանելու համար։ Թույլտվության դեպքում նախատեսվում է մինչև այս տարվա վերջ մինչև 100 միլիոն չափաբաժին թողարկել, իսկ մինչև 2021 թվականը ծրագրվում է այդ թիվը հասցնել մինչև 1,3 միլիարդի։
Նմանատիպ նյութեր
5970 դիտում
09:57 07-02-2020
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ առնվազն մեկ տարի չի լինի․ «Ամերիկայի ձայն»
5150 դիտում
16:01 21-03-2020
Աշխարհում կորոնավիրուսի դեմ մոտ 20 պատվաստանյութ է մշակվում․ ԱՀԿ
639 դիտում
09:23 26-05-2020
Եվրահանձնաժողովը դեռ 2017 թվականին էր առաջարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակել. The Guardian
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը