6225 դիտում
09:57 07-02-2020
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ առնվազն մեկ տարի չի լինի․ «Ամերիկայի ձայն»
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնները տարիներ առաջ օգնեցին Արևմտյան Աֆրիկայի երկրներին հաջողությամբ հաղթահարելու էբոլավիրուսի բռնկումը:
Այդ ժամանակ կազմակերպության ղեկավարը բժիշկ Թոմ Ֆրիդենն էր: Այժմ նա ղեկավարում է Resolve to Save Lives համաշխարհային շահույթ չհետապնդող կազմակերպությունը:
Հարցին, թե ինչպես են կանխելու կորոնավիրուսի համաճարակը, որն այժմ տարածվում է ցանկացած մանրեի միջոցով, բժիշկը պատասխանում է.
«Յուրաքանչյուր միկրոբի դեմ մենք ունենք տարբեր մոտեցում: Որոշների դեպքում պատվաստանյութեր ունենք, մեկ այլ դեպքում կան զսպման միջոցներ, օրինակ՝ սուր շնչառական համախտանիշի, էբոլայի ժամանակ, երբ մենք իրականում կարող էինք դադարեցնել այն: Եվ օրինակ գրիպի դեպքումկարող ենքմեղմել, նվազեցնել վնասը»:
Էբոլայի դեպքում կարևոր էր գտնել մարդկանց, ովքեր շփում են ունեցել վարակվածների հետ, քանզի այն տարածվում էր մարմնի հեղուկի միջոցով, մոտիկ շփման ժամանակ:
Մինչդեռ Կորոնա վիրուսները կարմրուկի նման տարածվում է օդում, ինչը նշանակում է, որ այդ վիրուսը կարող է ավելի հեշտ տարածվել հազի կամ փռշտոցի միջոցով:Դա բարդացնումէ շփումների հետքերով գնալու գործընթացը։
Պետք է մեկուսացում պահպանել:
«Դուրս մի եկեք տնից, եթե հիվանդ եք».
Բայց դա բարդ է լայն տարածում ունեցող վիրուսի դեպքում, որը վարակել է առնվազն 20 000 մարդու:
«Դժվար է: Դա միանշանակ հանրային առողջապահության իսկապես դժվարին հարց է»:
Չինաստանի կառավարությունը մարդկանց խնդրել է ինքնամեկուսացվել, եթե հիվանդանոցային բուժօգնության կարիք չունեն:
Կառավարությունը նաև կարանտին է հայտարարել բոլոր քաղաքներում, ինչը նշանակում է, որ այնտեղ գտնվող մարդկանց թույլ չեն տալիս հեռանալ:
«Սա կարևոր է վարակի տարածումը վերահսկելու տեսանկյունից,մարդկանց միջև շփումների նվազեցնելու միջոցով»:
Հանրային առողջության մասնագետները խորհուրդ են տալիս՝ հաճախ լվանալ ձեռքերը, ծածկել բերանը հազի ժամանակ:
«Այս վիրուսի դեմ մենք պատվաստանյութ դեռ չունենք, և հավանաբար գոնե մեկ տարի չենք ունենալու»:
Հետազոտողները աշխատում են պատվաստանյութ ստեղծելու վրա: Հանրային առողջապահական պրակտիկան ցույց է տալիս, որամենայն հավանականությամբ, վիրուսի բռնկումը կմարի: Այնպես,ինչպես Էբոլայի և մի շարք այլ համաճարակների դեպքում:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/coronavirus/5277148.html]«Ամերիկայի ձայն»[/url]
Նմանատիպ նյութեր
1173 դիտում
11:17 29-08-2020
Մենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կարտադրենք այս տարի․ Թրամփ
4057 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»