Եվրահանձնաժողովը դեռ 2017 թվականին էր առաջարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակել. The Guardian
Դեռ 2017 թվականին համաշխարհային 3 խոշորագույն դեղագործական ընկերություններ չընդառաջեցին Եվրահանձնաժողովի առաջարկությանը՝ ստեղծել պաթոգենների համար կիրառվող արագ ազդող պատվաստանյութ։ Խոսքը, մասնավորապես, գնում էր կորոնավիրուսի մասին։
Այդ մասին հայտնել է բրիտանական The Guardian պարբերականը:
Թերթի տվյալներով՝ «Ինովացիոն դեղամիջոցների նախաձեռնություն-համագործակցություն» ծրագիրը նախատեսում էր պատվաստանյութերի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացում։
Ծրագրի ղեկավարների խորհրդի կազմում հանդես են գալիս Եվրոպական հանձնաժողովի և Դեղագործական արդյունաբերության եվրոպական ֆեդերացիայի ներկայացուցիչներ, իսկ աշխատանքներում ներգրավված են համաշխարհային առաջատար ընկերություններ, ինչպիսիք են՝ GlaxoSmithKline-ը, Novartis-ը, Pfizer-ը, Lilly-ն և Johnson & Johnson-ը։
Եվրահանձնաժողովում ծրագրի իրականացումը բացատրել էին նրանով, որ համավարակների դեպքում պատվաստանյութերն արագորեն կիրառվեն, սակայն գաղափարը չգտավ աջակցություն։ 2017-ին ծրագիրը նկարագրվել էր բրյուսելյան Corporate Observatory Europe հետազոտական կենտրոնի զեկույցում։
Ներկա պահին կլինիկական փորձարկում է անցնում 8 պատվաստանյութ, սակայն դեռևս ոչ մի երաշխիք չկա։