211652_close_icon
views-count31519 դիտում article-date 18:15 07-09-2020

Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում. չգործող շինության արտաքին պատի փլուզման հետևանքով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին 36-ամյա տղամարդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Շատին գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, չշահագործվող շինության արտաքին պատի փլուզման հետևանքով 1 հոգի վնասվածքներ է ստացել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով այդ քաղաքացին տեղի ուժերով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները սահմանազատել են տարածքը, մինչև կժամանի ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ չգործող շինությունում 5 բանվորներով աշխատանքներ կատարելիս են եղել, երբ արտաքին պատից մոտ 15 քմ հատված փլուզվել է, ինչի հետևանքով էլ քարի բեկորները հարվածել են 5 բանվորներից մեկին, ով 36-ամյա Արման Հ.-ն էր, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր