211652_close_icon
views-count91033 դիտում article-date 15:53 12-07-2018

Ողբերգական դեպք Սևանի թերակղզում. լճից դուրս բերված 31-ամյա տղամարդը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ թերակղզու հատվածում, քաղաքացի է ջրահեղձ լինում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Սևանի հիվանդանոցի բժիշկների խումբը, ԱԻՆ ՓԾ Սևանի ջրասուզակը քաղաքացուն դուրս է բերել լճից, սակայն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Ալոյանն էր: Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Անդրանիկ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր