Կրասնոդարում շղթայական ավտովթարից զոհվել է 4 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանում՝ Եյսկ-Կրասնոդար ավտոմայրուղում տեղի է ունեցել խոշոր և ողբերգական ավտովթար:
Մեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակած գոտի, որտեղ ճակատ-ճակատի բախվել է մեկ այլ ավտոմեքենայի: Բախումը շղթայական ավտովթարի պատճառ է դարձել: Ընդհանուր առմամբ, վթարին մասնակցել է 4 մեքենա:
Վթարի արդյունքում տեղում զոհվել է 4 հոգի և վնասվածքներ ստացել 7-ը: