Ռուսաստանի Լենինգրադյան շրջանում խոշոր ավտովթարից զոհվել է 4 հոգի. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Ռուսաստանի Լենինգրադյան շրջանում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի արդյունքում զոհվել է 4 մարդ, ևս երկուսը՝ ծանր վնասվածքներ ստացել:
Նախնական տվյալներով, կեսօրին Mitcubishi Pajero ամենագնացը Լուգայից գալուց մայրուղում փորձել է վազանցել, սակայն դուրս գալով հանդիպակած երթևեկելի գոտի, ճակատ-ճակատի բախվել է Kia Sorento մակնիշի ավտոմեքենային:
Վթարի արդյունքում Mitcubishi Pajero-ի վարորդը և նրա կողքին նստած ուղևորը, Kia Sorento-ի կին վարորդը և նրա կողքին նստած կին ուղևորը տեղում մահացել են, իսկ Kia Sorento-ի ևս երկու ուղևորը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել Mitcubishi Pajero-ի վարորդի մեղքով, որը անտեսել է «Վազանցն արգելվում» է նշանը: