slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք
211652_close_icon

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք

views-count1313 դիտում article-date 12:25 04-09-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են, որից մեկը Իվանյան գյուղում հաստատված օջախի կոնտակտավոր է, իսկ մյուսի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Կորոնավիրուսով հիվանդ երրորդ անձը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից է: Այս մասին տեղեկացնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։ «Առողջացել է 5 քաղաքացի: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 302 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 281 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11439 փորձանմուշի հետազոտություն»,- ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր