1774 դիտում
11:46 04-09-2020
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձր է մնում 5 սմ-ով
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 3-ի համեմատ բարձրացել է 5 սանտիմետրով:
Ինչպես [url=https://armenpress.am/arm/news/1026699.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի սեպտեմբերի 2-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 68 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 63 սանտիմետր նիշի դիմաց: Նույն աղբյուրի համաձայն՝ 2020 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 138 միլիոն 572 հազար խորանարդ մետր ջուր:
Այս տարվա ընթացքում, հունվարի 9-ից մինչև սեպտեմբերի սկիզբ, Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 166 միլիոն 444 հազար խորանարդ մետր ջուր:
Նմանատիպ նյութեր
1751 դիտում
13:26 13-09-2019
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է մնում երկու սանտիմետրով
1811 դիտում
13:14 07-12-2020
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բարձր է մնում 7 սանտիմետրով
1066 դիտում
13:13 06-08-2024
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոս ամսվա սկզբի համեմատ բարձր է մնում 17 սանտիմետրով
Այս բաժնից
691 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1459 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա