1532 դիտում
11:11 04-09-2020
ՀՀ նախագահը ԱԻՆ-ի մի խումբ աշխատակիցների պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել․
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Հակոբ Յուրիկի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ
Վահան Վլադիմիրի ՓԻՐՈՒՄՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ
Արիության մեդալով՝
Նարեկ Լորիսի ԱՂԱՍՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 115/2 Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի օղակի հրամանատար, փրկարարական ծառայության ավագ ենթասպա
Վահե Սերոժի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փրկարարական ծառայության սերժանտ
Մարտական ծառայության մեդալով՝
Սերգո Սեյրանի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 115/2 Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի օղակի հրամանատար, փրկարարական ծառայության ենթասպա
Արմեն Անդրանիկի ՄԱԿԱՐՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 115/2 Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի վարորդ-հրաձիգ, փրկարարական ծառայության ավագ սերժանտ»:- ասված է հրամանագրում։
Նմանատիպ նյութեր
3015 դիտում
12:20 04-09-2019
ՀՀ նախագահն ԱԻՆ մի խումբ աշխատակիցների պարգևատրելու հրամանագիր է ստորագրել
6769 դիտում
13:39 16-04-2020
ՀՀ նախագահը ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրելու հրամանագիր է ստորագրել
Այս բաժնից
808 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
784 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
652 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել