211652_close_icon
views-count1420 դիտում article-date 15:20 03-09-2020

Սիլվիո Բերլուսկոնին կորոնավիրուսով է վարակվել

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, և այժմ նա գտնվում է տնային ինքնամեկուսացման պայմաններում։ Գրում է «Ազատությունը»։ Օգնականների խոսքով՝ 83-ամյա Բերլուսկոնին որոշել էր թեստավորվել Սարդինիա կղզում անցկացրած արձակուրդից հետո, քանի որ հենց Սարդինիան է վերջին շրջանում դարձել կորոնավիրուսի տարածման հիմնական օջախներից մեկը երկրում։ Սիլվիո Բերլուսկոնիի գրասենյակը իտալական լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ նախկին վարչապետն իրեն լավ է զգում և վիրուսի որևէ հստակ արտահայտված ախտանիշ չունի։ Բերլուսկոնին իտալական լրատվամիջոցներին նաև տեղեկացրել է, որ պատրաստվում է հեռակա կարգով ակտիվորեն աջակցել իր այն կուսակիցներին, որոնք մասնակցում են այս ամիս կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Նմանատիպ նյութեր