Բերլուսկոնին Պուտինի ծննդյանը ծածկոց է նվիրել
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 65-ամյակին ծածկոց է նվիրել՝ երկու գործիչների ձեռքսեղման պատկերով:
Քաղաքական գործիչները պատկերված են Ռուսաստանի և Իտալիայի երկու տեսարժան վայրերի՝ Վասիլի Երանելու և Կոլիզեումի ֆոնին:
Անսովոր ծածկոցը պատրաստած ընկերությունում հաստատել են այս տեղեկությունը:
Պուտինի ծննդյան օրը եվրոպական մի շարք քաղաքներում՝ մասնավորապես՝ Փարիզում, Բարսելոնայում, Բեռլինում, գրաֆիտիներ էին հայտնվել՝ ՌԴ նախագահի պատկերով:
Հոկտեմբերի 7-ին Պուտինը նշեց իր 65-ամյակը: Նա այդ օրն անցկացրել է աշխատանքային ռեժիմով: Մասնավորապես, մասնակցել է ՌԴ Անվտանգության Խորհրդի նիստին: