211652_close_icon
views-count2333 դիտում article-date 14:02 03-09-2020

ՀՀ ոստիկանապետը ներկայացրել է Ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 3-ին, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը Ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց Ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Արա Ֆիդանյանը ոստիկանության համակարգում ծառայել է շուրջ 20 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերլիազորից մինչև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ։ Վահե Ղազարյանը նշեց, որ Արա Ֆիդանյանի ղեկավարությամբ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն ունեցել է կարևոր ձեռքբերումներ և հույս հայտնեց, որ արդյունավետ աշխատանքը շարունակական կլինի։ Արա Ֆիդանյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ իրեն առաջադրված ցանկացած խնդիր կիրականացվի պատվով և բարձր պատասխանատվությամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր