slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ
211652_close_icon

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ

views-count2035 դիտում article-date 15:46 02-09-2020
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ․ «Սիրելի´ արցախցիներ, աշխարհասփյուռ հայություն, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրի իրավական արգասիքը հայոց դարավոր իղձերի և երազանքների արձանագրումն էր: Ազգային արժեքների, կենսակերպի և գոյապահպանության, դրանց զարգացման նկատմամբ սպառնալիքների հաղթահարման ձգտմամբ և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու վճռականությամբ արցախահայությունը, Հայաստանի և Սփյուռքի հետ ձեռք ձեռքի տված, նախորդ 29 տարիներին հետևողականորեն ստեղծել և զարգացրել է ազգային անվտանգության հիմնարար արժեքներ: Սեպտեմբերի 2-ը բացառիկ նշանակություն և արժեք ունեցող տոն է յուրաքանչյուր հայի համար։ Անկախ, ինքնիշխան Արցախը հայ ժողովրդի միասնական ոգու, անկոտրուն կամքի, մեծ հայրենասիրության և հերոսական պայքարի ծնունդ է, որի նորօրյա պատմության կերտողը մեզնից յուրաքանչյուրն է։ 29 տարի անց չեն փոխվել մեր ձգտումները, որակափոխվել է միայն հռչակագրով ամրագրված ձգտումներն իրենց վերջնանպատակին հասցնելու ձևաչափը ՝ սկզբունքորեն շեշտադրելով անվտանգություն-կայունություն-զարգացում շղթայի յուրաքանչյուր օղակը: Արցախի անվտանգությունն այլևս ցանկացած հայի պատվի և արժանապատվության հարցն է։ Վերստին շնորհավորում եմ Արցախի նորագույն պատմության կարևոր այս տոնի կապակցությամբ և մաղթում ուժ և ավյուն՝ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու գործում»։

Նմանատիպ նյութեր