211652_close_icon
views-count2423 դիտում article-date 18:43 02-09-2019

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ

Արցախի հանրապետության հարգարժան նախագահ՝ Բակո Սահակյան, Արցախի ազատ ու հպարտ հայրենակիցներ Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետությունը տոնում է իր անկախության հռչակման 28-րդ տարեդարձը։ Այն դժվարին տարիներին, երբ անիրական էր թվում հայկական անկախ պետության ստեղծումը, անկոտրում արցախցին արեց այն, ինչի մասին երազում էր յուրաքանչյուր հայ: Այսօր ազատ Արցախը կայացած լուրջ պետություն է, որը կարողանում է իր խոսքն ուղղել աշխարհին և համախմբել ամբողջ հայությանը: Դրա ականատեսը եղանք Համահայկական ամառային 7 -րդ խաղերի ժամանակ: Մեր հպարտության մայրաքաղաք Ստեփանակերտն իր գրկում հյուրընկալեց մոտ 10 հազար հայի աշխարհի 5 մայրցամաքներից: Հյուրընկալեց արցախցուն վայել հաղթանակած ոգով և արժանապատվորեն կատարեց իր գործը: Համահայկական խաղերը դարձան հաստատուն կամուրջ Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռք կապերի համար և միահամուռ բռունցք դարձած յուրօրնակ ձևով ամրագրեցին ազատ Արցախի հաղթանակները: Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս Արցախի անկախության առթիվ: Վստահաբար ապագայում ևս մեզ սպասվում են նոր ու մեծ հաջողություններ: Այսուհետ ևս պատրաստ եմ ամեն ջանք ու եռանդ ներդնել Արցախի հզորացման գործում: [b] Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյան[/b]

Նմանատիպ նյութեր