Համացանցում հուզիչ լուսանկարի հրապարակվելուց հետո 130․000 դոլար է հավաքվել առցանց ուսուցման անցած 2 երեխաների Wi-Fi-ով ապահովելու համար
ԱՄՆ-ում առցանց բարեգործական կայքի միջոցով ավելի քան 130 000 դոլար է հավաքվել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ցածր եկամուտ ունեցող ընտանիքի` առցանց ուսուցման անցած երկու երեխայի աջակցության համար, գրում է [url=https://www.dailymail.co.uk/news/article-8687059/Online-campaign-raises-130-000-girls-doing-homework-outside-Taco-Bell.html?ito=social-facebook&fbclid=IwAR2x85I2RAB59D1c9coPO4v9DSG0g-gKocNcMgRes6IDPYGECi2H-te_6BU]Daily Mail[/url] պարբերականը:
Աղբյուրը մանրամասնում է, որ անցած շաբաթ ինսթագրամյան հարթակում մի լուսանկար էր տարածվել, որում երկու երեխա արագ սննդի կետերից մեկի մոտ նստած փորձում են օգտվել հաստատության անվճար Wi-Fi-ից ու ավարտին հասցնել տնային առաջադրանքը: Այս լուսանկարից հետո համացանցում շատերն իրենց մտահոգությունն են հայտնել նորմալ և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների «թվային բաժանման» վերաբերյալ:
Սալինաս քաղաքի տարրական դպրոցից հաստատել են, որ լուսանկարում պատկերված երեխաներն իրենց դպրոցի սաներն են, և տեղեկացրել են, որ իշխանություններն արդեն նրանց անլար կապի սարքեր են տրամադրել:
Ավելի ուշ Սալինասի Ջեքի Լոպես անունով մի քաղաքացի էլ, իր հերթին, GoFundMe կայքում ընտանիքի համար նվիրատվության էջ է բացել՝ նախնական 20․000 դոլար հավաքելու նպատակով: Երեքշաբթի օրվա դրությամբ՝ նվիրատվությունների չափը հասել է 132․000 դոլարի: