Նախագահի հրամանագրով՝ Արա Ֆիդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Ֆիդանյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արա ՖԻԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է հրամանագրում: