Հայաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ մեկնարկում է Ոստիկանության ոլորտին ուղղված բարեփոխումների ծրագիրը
Հայաստանը ԱՄՆ կառավարության աջակցությամբ ազդարարում է ոստիկանության և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին ուղղված համատեղ ծրագրերի մեկնարկի մասին։ Այս մասին Ֆեյսբուքի [url=https://www.facebook.com/rustam.badasyan/posts/3389652594419485]էջում գրել է[/url] Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Այդ նպատակով Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ու ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ ստորագրել ենք համագործակցությանն ուղղված փաստաթղթեր։
Բոլորը գիտեն, թե մեր Կառավարության համար որքան կարևոր են բարեփոխումները հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտներում։ Դրանք կյանքի կոչելու մեր նպատակին միանալու և համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ մեր գործընկերներին՝ դեսպան Լին Թրեյսիի գլխավորությամբ և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների համագործակցության բյուրոյին»,- գրել է Բադասյանը։
Նախարարը վստահ է, որ Կառավարության նախաձեռնությունները հաջող ընթացք կունենան։