211652_close_icon
views-count1913 դիտում article-date 11:24 02-09-2020

Աշխատանքային խումբ է ստեղծվում. Տիգրան Ավինյանի նոր որոշումը՝ Կոնդի մասին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով՝ 1. Ստեղծել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն [url=https://www.e-gov.am/u_files/file/decrees/poxvarchpet/2020/09/516-%D4%B1.pdf]հավելվածի[/url]»,-ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր