2347 դիտում
17:46 01-09-2020
Կադրային նշանակում ՀՀ գլխավոր դատախազությունում
Ինչպես արդեն տեղեկացվել էր, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկնարկել էր դրանով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնների համալրման գործընթացը:
Այդ շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում:
Վերոնշյալ գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հավակնորդներն ընդգրկվել էին դատախազների թեկնածուների համապատասխան ցուցակներում: Դատախազների թեկնածուները երկամսյա համապատասխան ուսումնառություն են անցել ՀՀ արդարադատության ակադեմիայում:
Այդ դասընթացներն արդեն ավարտվել են, և, ինչպես նախատեսվել էր, սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, այսինքն առաջիկա օրերին, ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշանակումներ կկատարվեն նաև ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանման դատախազների պաշտոններում:
[b]ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3850 դիտում
12:44 10-01-2017
ՀՀ գլխավոր դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
11754 դիտում
15:35 20-07-2017
ՀՀ դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել. գլխավոր դատախազը մի շարք հրամաններ է ստորագրել
2242 դիտում
19:10 27-09-2019
Կառուցվածքային փոփոխություններ և կադրային նշանակումներ են կատարվել ՀՀ գլխավոր դատախազությունում
Այս բաժնից
664 դիտում
13:56 27-11-2024
Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք, որ վախենան էներգետիկ գնել կամ վաճառել. Բաբկեն Թունյան