211652_close_icon
views-count1428 դիտում article-date 11:01 01-09-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 97, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 97 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 878-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 881 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 268 է: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1149-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 և 67 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Մեկ օրում առողջացածների թիվը 634 է, ընդհանուր առողջացածներինը՝ 38 356, փաստացի բուժվողներինը՝ 4373 (մեկ օրում նվազել է 539-ով): Մեկ օրում արվել է 989 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 206 929 թեստ:

Նմանատիպ նյութեր