211652_close_icon
views-count2627 դիտում article-date 23:27 31-08-2020

Շաբաթ և կիրակի օրերին ՃՈ ծառայողները հայտնաբերել են ոչ սթափ 96 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ ճանապարհային ոստիկանությունը շարունակում է իրականացնել ուժեղացված ծառայություններ հանրապետության ողջ տարածքում։ Միայն շաբաթ և կիրակի օրերին ճանապարհային ոստիկանները հանրապետության ողջ տարածքում տարբեր խախտումների համար կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 2572 արձանագրություն, 92 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Օգոստոսի 29-ին և 30-ին հայտնաբերվել են ոչ սթափ 96 վարորդ, 27 մեքենա առանց ԱՊՊԱ պայմանագրի էր, 19 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր։ Հայտնաբերվեցին նաև այլ խախտումներ կատարած վարորդներ։ Բոլորի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր