slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մերձբալթյան երկրները որոշել են պատժամիջոցներ սահմանել Լուկաշենկոյի դեմ
211652_close_icon

Մերձբալթյան երկրները որոշել են պատժամիջոցներ սահմանել Լուկաշենկոյի դեմ

views-count2790 դիտում article-date 16:30 31-08-2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներառվի այն անձանց ցուցակում, որոնց մուտքը մերձբալթյան երկրներ կարգելվի` Բելառուսում ընտրությունները կեղծելու և ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու պատճառով: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/08/31/strany-pribaltiki-reshili-vvesti-sankcii-v-otnoshenii-lukashenko?fbclid=IwAR29xBjfkTCk5rrmuyE8svH9Yjyv080Vb8T6539I5git1k1YlITyvPvxNd0]eadaily.com[/url] կայքը: «Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Լիտվան, Լատվիան և Էստոնիան կներկայացնեն այդ ցուցակը: Դրանում շուրջ 30 ազգանուն կա, սակայն դա դեռևս ցուցակի սկզբնական տեսքն է, անկասկած, այդ ցուցակն ապագայում կլրացվի նոր մարդկանցով և իշխանության ներկայացուցիչներով»,-հայտարարել է Նաուսեդան: Լիտվայի նախագահի խոսքով` ցուցակում ներառված անձինք չեն կարողանա այցելել Լիտվա, Լատվիա և Էստոնիա: «Մենք դեռևս խոսում ենք պաշտոնատար անձանց շարժի սահմանափակման մասին: Պարոն Լուկաշենկոն այդ ցուցակում է: Ցուցակը ստուգել ենք և պարզել, որ դրանում ներառված անձանցից 3-ը վերջին 5 տարվա ընթացքում այցելել են Լիտվա, նրանցից մեկը` 15 անգամ»,-հստակեցրել է Լիտվայի նախագահը: Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նմանատիպ նյութեր