ՆԱՏՕ-ն Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում զորքեր կտեղակայի 2017-ի մայիսին
ՆԱՏՕ-ն Մերձբալթյան երկրներում Ռուսաստանին զսպող նոր զորամիավորումներ է տեղակայելու 2017թ. մայիսին: Այդ մասին լուր է հրապարակել The Wall Street Journal-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի զինվորական կոմիտեի ներկայացուցիչ, Չեխիայի Հանրապետության զինված ուժերի գեներալ Պյոտր Պավելին:
Հայտարարությունն արվել է Խորվաթիայում տեղի ունեցած հանդիպման արդյունքների հիման վրա, որտեղ ՆԱՏՕ-ի զինվորական ղեկավարությունը քննարկել է Մերձբալթյան երկրներւոմ և Լեհաստանում 4.000 զինվորականներ տեղակայելու պայմաններն ու կանոնները:
Կանադան զինվորներ կուղարկի Լատվիա, Գերմանիան՝ Լիտվա, Մեծ Բրիտանիան՝ էստոնիա, իսկ ԱՄՆ-ն զինվորներ կուղարկի Լեհաստան: