Լեհաստանը և Մերձբալթյան երկրները առաջարկել են կենտրոնացնել ԵվրոՀՀՊ-ն դեպի Ռուսաստան
Lenta.ru-ի հաղորդմամբ` ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ կոչ են արել Ռուսաստանին ընդգրկել այն պետությունների ցանկում, որոնց դեմ ուղղված կլինի Եվրոպայում ծավալվող հակահրթիռային համակարգը` ԵվրոՀՀՊ-ն:
Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ներկայացուցիչները պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ի մյուս անդամներին ԵվրոՀՀՊ-ն Ռուսաստանի դեպի ուղղելու առաջարկով:
Այս առաջարկի պատճառը Բալթյան երկրների և Լեհաստանի մտավախությունն է` կապված ռուսական սպառնալիքի հետ` վերջինիս «Ուկրաինա կատարած ներխուժումից հետո»:
Այս առաջարկը կատարվել է սեպտեմբերի 4-5 Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին: Ըստ աղբյուրի` դաշինքի անդամ-երկրների մեծ մասը, և հատկապես Գերմանիան, չեն աջակցել այս առաջարկին` նկատելով, որ դա կդառնա անիմաստ սադրանք: ՆԱՏՕ-ի պաշտոնյաները հիշեցրել են, որ արդեն մի քանի տարի է, ինչ համոզում են ՌԴ-ին, որ ԵվրոՀՀՊ-ն ուղղված չէ իր դեմ:
Եվ, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կքննարկվի Ռուսաստանի հետ սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության հարցը: