Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Մերձբալթյան երկրների համար. Մայքլ Ֆալոն
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Ռուսաստանից լուրջ վտանգ է սպասվում Մերձբալթյան երկրներին ՝ Լիտվային, Լատվիային և Էստոնիային:
Մասնավորապես, պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոնը նշել է, որ ըստ իր կարծիքի, Ռուսասատանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճնշում է գործադրում Մերձբալթյան նախկին սովետական պետությունների վրա:
Նա նաև նշել է, որ այդ երկրներում դրությունը կարող է ապակայունանալ այնպես, ինչպես եղավ Ուկրաինայում: