1738 դիտում
10:31 31-08-2020
Դեմոկրատների ղեկավարած, հանցավորության բարձր մակարդակով քաղաքներում բռնությունը դադարեցնելու միակ միջոցը բռնի ուժն է․ Թրամփ
Ժողովրդավարների ղեկավարության տակ գտնվող ԱՄՆ քաղաքներում բռնությունները կարող են դադարեցվել միայն բռնի ուժով: Այսպիսի կարծիք է կիրակի օրը Թվիթերում հայտնել Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը` խոսելով երկրում տեղի ունեցող անկարգությունների ալիքի մասին, այդ թվում` Պորտլենդում (Օրեգոն)։ Գրում են ամերիկյան լրատվամիջոցները:
«Դեմոկրատների ղեկավարած, հանցավորության բարձր մակարդակով քաղաքներում բռնությունը դադարեցնելու միակ միջոցը բռնի ուժն է», - գրել է պետության ղեկավարը:
ԱՄՆ առաջնորդը հերթական անգամ քննադատության է ենթարկել Պորտլենդի քաղաքապետ Թեդ Ուիլերին` նրան «խելագար, ձախ արմատական, ոչինչ չանող դեմոկրատ անվանելով, ով հետևում է իր քաղաքի զանգվածային վախճանին ու ավերմանը»: «Պորտլենդի, ինչպես մեր մեծ ազգի բոլոր քաղաքների ու մասերի բնակիչները, կարգ ու կանոն են ցանկանում: Ձախ արմատական դեմոկրատ քաղաքապետերը, ինչպես Պորտլենդը ղեկավարող հիմարը, չեն կարող դա անել»,- կարծում է Թրամփը: ԱՄՆ նախագահը նաև պնդում է, որպեսզի քաղաք ազգային գվարդիա մտցվի: Տեղական իշխանությունները մերժում են այս առաջարկը:
Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության ղեկավարի պաշտոնակատար Չեդ Վուլֆը հայտարարել էր, որ Պորտլանդում «քաոս է և անօրինականություն» է տիրում: Նա նաև շեշտել էր, որ ՆԱՆ-ը պատրաստ է օգտագործել բոլոր ռեսուրսները Պորտլանդում իրավիճակը կարգավորելու համար, որտեղ բողոքի ցույցերն ու անկարգությունները շարունակվում են ավելի քան 90 օր:
Զանգվածային բողոքի ցույցերն ու անկարգություններն ԱՄՆ մի շարք քաղաքներում բռնկվել էին մայիսի վերջին` Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում աֆրոամերիկացի Զորջ Ֆլոյդի մահից հետո. ոստիկանությունը նրան ձերբակալելիս խեղդող հնարք էր կիրառել: Օպերացիային մասնակցող բոլոր չորս ոստիկաններն աշխատանքից հեռացվել էին, նրանց դեմ մեղադրանք էր առաջադրվել: Կարգի վերականգնման համար տեղական իրավապահ մարմիններին միացել էր ԱՄՆ ազգային գվարդիան: Շուրջ 40 քաղաքում, այդ թվում` Վաշինգտոնում և Նյու Յորքում, պարետային ժամ էր հայտարարվել:
Ամենախոշոր ակցիաներն անցկացվել են Պորտլենդում: Քաղաքի ոստիկանությունը հայտնել էր, որ շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում մեկ մարդ է զոհվել: Ըստ The Associated Press գործակալության` անցած գիշերը նշանավորվել էր բախումներով Black Lives Matter շարժման հետևորդների և Թրամփի կողմնակիցների միջև: Ձերբակալվել էր 10 մարդ:
Նմանատիպ նյութեր
1247 դիտում
16:40 14-06-2016
Ներկայացնում են զինծառայողները. սեփական ուժն իմանալու լավագույն միջոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6290 դիտում
16:02 29-08-2017
Հակառակորդին զսպելու և նրան կարգի հրավիրելու հիմնական միջոցը հայ զինվորի ուժն է
740 դիտում
10:55 06-01-2023
Կրակը դադարեցնելու լավագույն միջոցը ռուսական զորքերի դուրսբերումն է. Զելենսկին՝ Պուտինին
Այս բաժնից
442 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
463 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN