1250 դիտում
16:40 14-06-2016
Ներկայացնում են զինծառայողները. սեփական ուժն իմանալու լավագույն միջոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Զինված ուժերի առաջին բանակային կորպուսում և ենթակա զորամասերում, ինչպես և ԶՈւ մյուս ստորաբաժանումներում, 2016թ. պատրաստության պլանի համաձայն ընթանում են ամփոփիչ հսկողական ստուգումները:
Զորամիավորման ենթակա ենթակա զորամասերի զինծառայողները, գործի դնելով ուսումնական փուլի ընթացքում ամբարած հմտություններն ու գիտելիքները, փորձում են հնարավորինս բարձր ցուցանիշներ գրանցել: Քննություններ և ստուգարքներ հանձնում են ինչպես սպաները, այնպես էլ ժամկետային զինծառայողները:
Ամփոփիչ ստուգարքները լավ առիթ են հասկանալու համար, թե մարտունակության ինչ աստիճան ունի տվյալ զորամասը կամ ստորաբաժանումը: Անցկացվում են քննություններ շարային, ֆիզիկական, տեխնիկական պատրաստությունից, ինչպես նաև հասարակական-պետական պատրաստություն և գաղափարադաստիարակչական պատրաստություն առարկաններից: Զորամասերի հրաձգարաններում անցկացվել են մարտավարական և կրակային ստուգարքներ, իսկ վարորդները քննություն են հանձնել մեքենավարում առարկայից: Գրանցված արդյունքները դրական են, ինչը խոսում է զորամիավորման մարտական պատրաստվածության բարձր մակարդակի մասին: Պետք է փաստել, որ բարձր արդյունքներ ստանալու համար մեծ դերակատարում ունեն դաշտային պայմաններում անցկացված մարզումները և գործնական պարապմունքները, որոնք կոփում են զինվորներին, առավել հմուտ ու փորձառու դարձնում:
Զինծառայողներն իրենք են գիտակցում այն փաստը, որ ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերած գիտելիքներով ու հմտություններով սահմանափակվել ու բավարարվել չի կարելի: Անընդհատ կատարելագործվելը և ռազմական գործում հմտանալը ժամանակի հրամայականն է: Ուստի հայոց բանակի յուրաքանչյուր զինվորի առաքելությունն է լինել պատրաստված և ուժեղ` չթուլացնելով զգոնությունը ոչ մի վայրկյան:
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Դավիթ Մարտիրոսյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
6290 դիտում
16:02 29-08-2017
Հակառակորդին զսպելու և նրան կարգի հրավիրելու հիմնական միջոցը հայ զինվորի ուժն է
1024 դիտում
23:12 13-07-2023
Երիտասարդները մեր կարող ուժն են, մեր լավագույն ներկան, ու լավագույն ապագան․ Մանե Թանդիլյան
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր