211652_close_icon
views-count3911 դիտում article-date 21:15 30-08-2020

Երկրաշարժ Եղեգնաձոր քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք

Օգոստոսի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:14-ին, (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.87⁰ և արևելյան երկայնության 45.15⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Եղեգնաձոր քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Հորս գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։

Նմանատիպ նյութեր