211652_close_icon
views-count6375 դիտում article-date 23:53 17-09-2018

Թույլ երկրաշարժ Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.390 և արևելյան երկայնության 45.990 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում, 2-3 բալ ուժգնությամբ: [b]ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր