Հունգարիան կրկին փակում է սահմաններն օտարերկրացիների առաջ` Covid-19-ի պատճառով
Հունգարիան սեպտեմբերի 1-ից կրկին փակում է սահմանները օտարերկրացիների առաջ` կորոնավիրուսի աճող դեպքերի պատճառով: Գրում են հունգարական լրատվամիջոցները։
Արտերկրից հայրենիք վերադարձող հունգարացիներին էլ կարող են կարանտինից դուրս գալ միայն կրկնակի բացասական թեստից հետո: Վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքով, սահմանափակումները ուժի մեջ կմնան առնվազն 1 ամիս:
Մի քանի շաբաթ է` Եվրոպական երկրներում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ է գրանցվում` ստիպելով իշխանություններին խստացնել միջոցառումները: Ֆրանսիայի իշխանությունների որոշմամբ, Փարիզում և շրջակա արվարձաններում այսուհետ պարտադիր է դիմակ կրել հանրային վայրերում:
Երեկ երկրում վարակի ավելի քան 7 հազար նոր դեպք է գրանցվել` մոտավորապես այնքան, որքան համաճարակի պիկին` մարտի 31-ին: