211652_close_icon
views-count2438 դիտում article-date 12:05 29-08-2020

ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վերավարակման առաջին դեպքը

ԱՄՆ-ում հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վերավարակման առաջին դեպքը, որն աշխարհում 4-րդ հաստատված դեպքն է համարվում, գրում է [url=https://www.livescience.com/coronavirus-reinfection-case-confirmed-us.html]livescience.com[/url]-ը: Նևադայից գիտնականների խմբի տվյալների համաձայն՝ Ռինո քաղաքի 25-ամյա բնակիչն ապրիլի կեսերին կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ էր հանձնել, որի պատասխանը դրական էր եղել: Այնուհետև ապաքինվել էր, սակայն մայիսին կրկին վարակվել էր, և երկրորդ անգամ հիվանդությունն ավելի ծանր էր ընթացել: Միևնույն ժամանակ տղամարդը վիրուսի նկատմամբ հակամարմիններ է ունեցել: Հաղորդագրություններն այն մասին, որ կորոնավիրուսով կարելի է մեկ անգամից ավելի վարակվել, բազմիցս են հայտնվել, սակայն դեպքերի մեծ մասը սովորաբար կապված է եղել թեստերի սխալ պատասխանների հետ: Փաստացի ապացուցված դեպքերը շատ քիչ են՝ արդեն 4-ը. մինչ այդ՝ մեկը գրանցվել էր Հոնկոնգում, երկուսը՝ Եվրոպայում: Գիտնականները դեռ միանշանակ եզրակացության չեն եկել այն հարցում, թե ինչը կարող է կրկնակի վարակման պատճառ դառնալ՝ վիրուսը, կոնկրետ մարդու իմունային համակարգի առանձնահատկությունները, թե այդ գործոնների համադրությունը: Նշենք, որ կորոնավիրուսի վարակակիրների և զոհերի թվով աշխարհում առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ գրանցվել է վարակման ավելի քան 5,9 մլն դեպք, ավելի քան 181 000 մարդ մահացել է:

Նմանատիպ նյութեր