211652_close_icon
views-count3030 դիտում article-date 11:03 29-08-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 175, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 175 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43․626-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 872 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 266 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1138-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 80 (կին), 63 (տղամարդ) և 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Մեկ օրում առողջացածների թիվը 299 է, ընդհանուր առողջացածներինը՝ 37․563, փաստացի բուժվողներինը՝ 4925 (մեկ օրում նվազել է 127-ով): Մեկ օրում արվել է 1726 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 202․253 թեստ:

Նմանատիպ նյութեր