1608 դիտում
17:13 22-08-2020
Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ՔՏՀԱՏՄ-ն խախտումների նվազում է արձանագրել
Շաբաթ օրը Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ համատեղ մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթները:
Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։
Նախորդ օրերի հետ համամատած, այսօր կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել են խախտումների թվաքանակի կտրուկ նվազում, բայց, այնումաենայնիվ, հայտնաբերվել է ավել ուղևորներով փոխադրում իրականացնող մի քանի միկրոավտոբուսներ:
Խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները տեղում իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ:
Անվտանգության կանոններին հետևելու և պահպանելու նպատակով Տեսչական մարմինը շարունակում է զուգահեռ վերահսկողություն իրականացնել նաև մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։
Նմանատիպ նյութեր
2194 դիտում
18:24 28-08-2020
Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ՔՏՀԱՏՄ-ն հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ
4753 դիտում
16:52 19-06-2017
Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի
Այս բաժնից
721 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1480 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա