211652_close_icon
views-count20508 դիտում article-date 11:45 28-08-2020

Երևանում թալանել են «Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագրին և անհատ ձեռներեցին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 24-ից օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի բակում տեղադրված ավտոտնակի դուռը կոտրելու միջոցով գողացել են 4 անվադողեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության Քանաքեռ-Զեյթքւնի բաժնի ծառայողները պարզել են, որ ավտոտնակը պատկանում է նույն խճուղու բնակիչ Արտակ Ճաղարյանին։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ճաղարյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը նույն խճուղում դարձյալ 11 անվադողերի գողություն է տեղի ունեցել։ Այս դեպքում տուժածը անհատ ձեռներեց Թագուհի Հովակիմյանն է, ում ավտոտնակի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և կատարել իրենց սև գործը։ Այս դեպքում տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Համբարձումյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր