1884 դիտում
20:52 27-08-2020
Պարետը 24 ժամով արգելել է մի քանի հյուրանոցային ընկերություններին հյուրեր ընդունել
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան» («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»), «ՄԳԵ Կավալեռ» (հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերությունների կողմից անձանց ընդունելությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ-ը։
Նշված հասցեներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ էին արձանագրվել: Մասնավորպես չէր պահպանվել փակ ոտնակով աղբամաններ ունենալու պահանջը, տարածքի ախտահանումը պատշաճ գրանցամատյանների ձևաչափերը չէին համապատասխանել սահմանված կարգին և այլն։
24 ժամով կասեցվել է նաև Վայոց ձորի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում գործող մանրամեծածախ առևտրի մի քանի կետերի գործունեություն: Զուգընթաց, մայրաքաղաքում շարունակվել են մշտադիտարկումները: Արձանագրված խախտումները կներակայացվեն պարետատուն։
Նմանատիպ նյութեր
8206 դիտում
17:18 02-05-2020
Պարետը 24 ժամով արգելել է մի քանի տնտեսվարողների գործունեությունը Երևանում և մարզերում
3930 դիտում
20:27 19-04-2020
Պարետը 24 ժամով արգելել է մի շարք սուպերմարկետների գործունեությունը Երևանում և մարզերում
1099 դիտում
18:58 20-05-2020
Պարետը 24 ժամով արգելել է 47 տնտեսվարողների գործունեությունը
Այս բաժնից
709 դիտում
22:59 10-05-2024
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել է Հրազդան քաղաքում գտնվող «Պատնեշ» ընկերություն
640 դիտում
22:47 10-05-2024
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
511 դիտում
22:07 10-05-2024
Հունահայոց ազգային առաջնորդարանը իր զորակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը