211652_close_icon

«Ես ուզում եմ հասկանալ՝ այս գործելակերպին ե՞րբ է վերջ տրվելու». Փաշինյանը բարկացավ ու պայման դրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

views-count3103 դիտում article-date 15:10 27-08-2020
Արտակարգ դրության ողջ ընթացքում խնդիրներ են առաջանում ոչ միայն մարդկանց համար, այլեւ պետական մարմիններն են խնդրի առջեւ կանգնում եւ դառնում են այդ կարգավորումների իրավական զոհը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/598992.html?fbclid=IwAR2Rqa9gm8ZioKmFyuFyhTm8p8zPl5KX91gByFOYWLUj57EAwIlViD8fB3o]News.am[/url]-ը։ Նա բողոքեց, որ կառավարություն ներկայացված օրենքների փաթեթը, որոնք նախատեսում են արտակարգ դրության վերացումից հետո նոր կարգավորումներ, ինչը թույլ կտա սահմանափակումներ, կարանտիններ սահմանել, ՄԻՊ-ին ուղարկվել է ընդամենը մեկ օր առաջ եւ ՄԻՊ գրասենյակը մեկ օր է ունեցել առաջարկներ ներկայացնելու համար: Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ հասկանալ՝ այս գործելակերպին ե՞րբ է վերջ տրվելու, երբ կառավարությաննիտում հնչում է, որ նախագիծը չի ուղարկվել կարծիքի, երեկ իրիկունն է ուղարկվել կարծիքի: Ինչի՞ չ ուղարկվել կարծիքի: ՊՆ-ն էլ տեղյակ չի նախագծից»: Ի պատասխան վարչապետի աաշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանն ասաց. «Վարչապետի աշխատակազմը կարծիքի ուղարկելու եւ շրջանառելու գործառույթ չունի: Նախարարությունը, այն գերատեսչությունը, որ նախաձեռնում է տվյալ նախագիծը, պարտավոր է ուղարկել եւ շրջանառել մինչեւ վարչապետի աշխատակազմ ուղարկելը: Այնուամենայնիվ, ուզում եմ տեղեկացնել, որ նախարարական կոմիտեի օրակարգը ուղարկվում է բոլորին, բաց է եւ այդ տեղեկատվությունը հասանելի է բոլոր գերատեսչություններին»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր