Իրանը կթույլատրի ՄԱԳԱՏԵ-ի ներկայացուցիչների մուտքը վիճարկելի օբյեկտներ
Իրանի իշխանությունները պատրաստ են թույլատրել ՄԱԳԱՏԵ-ի փորձագետներին տեսչական ստուգումներ անցկացնել 2 օբյեկտներում։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԳԱՏԵ-ի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԵ-ն Իրանի իշխանություններին կասկածում է 2 օբյեկտներում չհայտարարագրված միջուկային նյութեր պահելու մեջ։
«Արդեն իսկ համաձայնեցված են ստուգումների օրերը»,-ասված է հայտարարության մեջ։
Նախօրեին ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին առաջին այցն է կատարել Թեհրան, որտեղ հանդիպել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն և Իրանի առաջին փոխնախագահ Ալի Աքբար Սալեհիի, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Զարիֆի հետ։