211652_close_icon
views-count3451 դիտում article-date 17:38 26-08-2020

Փրկարարները վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները

Օգոստոսի 26-ին, ժամը 11։02-ին ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը վերսկսել է քաղաքացու որոնողական աշխատանքները։ Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին, ժամը 17։52-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին ժամը 14:00-ից Դաստակերտ քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Մարինե Մ․-ն (ծնված 1986 թ․) դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակիցներ և քաղաքացիներ։ Օգոստոսի 23-25-ն իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Նմանատիպ նյութեր