Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված 5 երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն. նախարարություն
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված 5 երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն: Այս մասին [url=https://www.facebook.com/mlsa.am/posts/3134221486690530]հայտնում են[/url] Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Երեխաներին չբաժանելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է բոլորի խնամքն իրականացնել նույն հաստատությունում: