1262 դիտում
09:37 26-08-2020
Սահմանադրական փոփոխությունների նախնական հայեցակարգը կհրապարակվի հոկտեմբերի վերջին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին, տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական քննարկումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում լինելու է դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների տարիքային և այլ ցենզերի՝ օրենսդրական մակարդակում սահմանման կարգի քննարկումը: Սակայն, մեր տեղեկություններով, այս պահին դեռևս հստակություն առկա չէ, թե ինչ մոդել կքննարկվի, և ի վերջո տարիքային ինչ ցենզի վրա կանգ կառնի հանձնաժողովը:
Նշենք, որ մասնագիտական հանձնաժողովի անդամները որոշել են յուրաքանչյուր շաբաթ օր հավաքվել և ոչ միայն հարցեր քննարկել, այլև որոշում կայացնել և դա ներառել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, ինչպես դա եղավ նախորդ շաբաթ:
Բանն այն է, որ մինչև այժմ հանձնաժողովը միայն երեք որոշում է կայացրել՝ կառավարման համակարգի պահպանում, կայուն մեծամասնության վերացում և Գերագույն դատարանի ստեղծում: Սակայն նկատենք, որ այս հանձնաժողովն աշխատում է փետրվարից, և որոշել են ավելի ակտիվ աշխատել և որոշումներ կայացնել, որպեսզի տեղավորվեն ժամկետներում:
Նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախնական հայեցակարգը կհրապարակվի հոկտեմբերի վերջին, որին հաջորդող քննարկումներից հետո՝ մինչև տարեվերջ, պատրաստ կլինի վերջնական հայեցակարգը: Իսկ նախագիծը հանրաքվեի դնել հնարավոր կլինի, ամենայն հավանականությամբ, 2021-ի ամռանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1634 դիտում
09:28 29-07-2020
Ինչ փոփոխություններ են սպասվում նոր Սահմանադրությամբ. նախնական հայեցակարգը կհրապարակվի հոկտեմբերին. «Ժողովուրդ»
4164 դիտում
09:17 07-12-2015
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները
Այս բաժնից
2464 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2341 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»