Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները
                        ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է հանրաքվեի ընթացիկ (նախնական) արդյունքների մասին (էլեկտրոնային տարբերակով). «այո» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը 1482 ընտրատեղամասերում կազմում է 618.014 կամ 66.06 %-ը, իսկ «ոչ» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը կազմում  է 280.533  կամ 20,5 %:  
Ժամը 5.55-ի դրությամբ մշակվել են բոլոր 1997 ընտրատեղամասի քվեաթերթիկները։ Ըստ այդմ՝ սահմանադրական փոփոխություններին «այո» է քվեարկել 825 622 (կամ 63.35%-ը) մարդ, իսկ «ոչ»՝ 421 593 -ը (32.35%)։
Քվեարկությանը մասնակցել է 1,296,368 ՀՀ քաղաքացի կամ ընտրողների 50.51%-ը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

