211652_close_icon
views-count3592 դիտում article-date 17:32 25-08-2020

«Ուրախ եմ, որ ընտրյալս շատ է սիրում Հայաստանը». բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանի ու սիրելիի համատեղ ֆոտոշարքը

Բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանն ընտրյալ ունի. զույգն իրականացրել է իրենց համատեղ առաջին ֆոտոշարքը, որի հեղինակը լուսանկարչուհի Վանա Հարությունյանն է: Րաֆֆին ֆոտոշարքը տրամադրել է [url=https://style.news.am/arm/]NEWS.am STYLE[/url]-ին, ինչպես նաեւ՝ պատմել սիրելիի ու թատրոնի մարզումնրը սկսելու մասին: «Ընտրյալս բալետի պարուհի է, ամերիկուհի է, բնակվում է ԱՄՆ-ում, սովորում է Մոսկվայի Մեծ թատրոնին կից ակադեմիայում»,-ասում է պարողն ու վստահեցնում, որ սիրելիի՝ ԱՄՆ-ում բնակվելը չի նշանակում, թե իրենք պատրաստվում են բնակություն հաստատել այնտեղ: «Երկիրս լքել բոլորովի չեմ պատրաստվում, ընտրյալիս հետ որոշել ենք, որ ուսումն ավարտելուց հետո նա կտեղափոխվի Հայաստան եւ ինձ հետ միասին կաշխատի ու կստեղծագործի մեր թատրոնում: Ուրախ եմ, որ նա շատ է սիրում Հայաստանը, հայկական մշակույթը եւ նրա՝ Հայաստանում ու իմ կողքին ապրելու պատրաստակամությունը շատ է ոգեւորում ինձ»: Մանրամասներն՝ [url=https://style.news.am/arm/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր