211652_close_icon
views-count1771 դիտում article-date 20:46 24-08-2020

ՌԴ և Բելառուսի նախագահները քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակը և կորոնավիրուսի դեմ պայքարը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև օգոստոսի 24-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց: Ինչպես տեղեկացնում է[url=https://armenpress.am/arm/news/1025742.html] «Արմենպրես»[/url]-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունը։ Նախագահները քննարկել են ստեղված իրավիճակը Բելառուսի ներսում և շուրջը, հատկապես Բելառուսի արևմտյան ուղղությունը։ Բացի այդ, պետությունների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը: Այս կապակցությամբ նախագահները համաձայնել են, որ Բելառուսի քաղաքացիները ինքնակամ մասնակցեն Ռուսաստանի Դաշնությունում արտադրված կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլին: Բելառուսը կդառնա նաև առաջին երկիրը, որը կստանա այս պատվաստանյութը:

Նմանատիպ նյութեր