1267 դիտում
09:37 22-08-2020
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Ռուսաստան և Լիտվա կմեկնի՝ Բելառուսում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով. Reuters
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստեֆան Բիգանը կմեկնի Ռուսաստան և Լիտվա՝ Բելառուսում ստեղծված իրավիճակը քննարկելու, գրում է [url=https://www.reuters.com/article/us-belarus-election-usa-exclusive/exclusive-no-2-us-diplomat-to-visit-russia-lithuania-to-discuss-belarus-sources-idUSKBN25H2R6]Reuters[/url]-ը՝ հղում անելով տեղեկատվությունը տարածած երկու աղբյուրի:
Աղբյուրներից մեկը՝ բարձրաստիճան նախկին պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ ԱՄՆ 2-րդ դիվանագետն իր այցը Մոսկվա և Վիլնյուս նախատեսում է առաջիկա օրերին, իսկ Լիտվայի մայրաքաղաք այցը պայմանավորված է նրանով, որ այդտեղ է այժմ գտնվում Բելառուսի նախագահական վերջին ընտրություններում որպես ընդդիմության թեկնածու առաջադրված Սվետլանա Տիխանովսկայան:
ԱՄՆ-ը և ԵՄ-ն կոշտ են արձագանքել Բելառուսում տեղի ունեցած հետընտրական զարգացումներին՝ անընդունելի համարելով ընտրությունների արդյունքների կեղծելն ու ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը: Եվրամիությունը Բելառուսի գործող և, ըստ պաշտոնական տվյալների, վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա մերձավորների նկատմամբ պատժամիջոցներ է նախապատրաստում:
Նմանատիպ նյութեր
1569 դիտում
11:52 25-03-2022
Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
1860 դիտում
11:26 24-07-2021
ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը կգխավորի պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը
Այս բաժնից
1936 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1828 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1975 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am