211652_close_icon

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները հեռախոսով քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարը

views-count1165 դիտում article-date 10:39 10-11-2015
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսային զրույց է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի եղանակները և Սիրիայի ճգնաժամի կարգավորումը, հաղորդում է Ria Novosti-ն: Օբաման զրուցել է նաև Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Կարևորվել է Սիրիայի չափավոր ընդդիմությունն ամրապնդելու նպատակով տրվող աջակցությունը մեծացնելու նշանակությունը, ինչպես նաև Սիրիայում քաղաքական անցում կատարելու ճանապարհները: Օբաման նաև քննարկել է Անթալիայում կայանալիք G-20-ի գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաև ինքը: Նա կրկին հորդորել է Էրդողանին քայլեր ձեռնարկել՝ երկրում խոսքի ազատությունը ապահովելու համար:

Նմանատիպ նյութեր