Ջոկովիչը շնորհավորել է «Ցրվենա Զվեզդային»՝ պատմական նվաճման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը շնորհավորել է «Ցրվենա Զվեզդային»՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու առթիվ:
Սերբական թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլում երկու խաղերի արդյունքով հրաշքով հաղթահարեց ավստրիական «Զալցբուրգի» արգելքը՝ դրսում խփած գոլի շնորհիվ (0:0, 2:2)
«Բրավո, տղաներ: Բրավո, «Զվեզդա: Դուք առյուծների պես պայքարեցիք: Շնորհավորում եմ պատմական նվաճման առթվ: Առա՜ջ, կարմիր-սպիտակներ», գրել է Ջոկովիչն իր թվիթերում:
Նշենք, որ «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հանդես կգա իր պատմության մեջ առաջին անգամ: