Օդրիոսոլան բացառիկ ռեկորդի հեղինակ է դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում «Բավարիան» 1:0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին և դարձավ մրցաշարի հաղթող:
Այս հաղթանակի շնորհիվ մյունխենյան ակումբի պաշտպան Ալվարո Օդրիոսոլան բացառիկ ռեկորդ է սահմանել: Իսպանացու համար սա հինգերորդ տիտղոսն էր այս մրցաշրջանում: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»:
Օդրիոսոլան մադրիդյան ակումբի կազմում այս մրցաշրջանում դարձել էր Իսպանիայի չեմպիոն և նվաճել երկրի Սուպերգավաթը:
Ձմռանը ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց «Բավարիա» և նվաճեց Բունդեսլիգան, Գերմանիայի գավաթը և Չեմպիոնների լիգան:
Ընդհանուր առմամբ, 2019/20 մրցաշրջանում Օդրիոսոլան խաղադաշտում անցկացրել է 613 րոպե 10 խաղում՝ «Ռեալի» և «Բավարիայի» կազմում:
Փաստացի, Օդրիոսոլան 122 րոպեն մեկ տիտղոս է նվաճել, ինչը անհավանական ցուցանիշ է: